«Թղթակցություններ

Մեդիա կենտրոն. Նորաստեղծ նախագիծ

Ոլորտ:

Երկուշաբթի, Փետրվար 11, 2013 - 18:00
Որտեղ է տեղի ունեցել: 

Փետրվարի 11-ին տեղի ունեցավ նորաստեղծ «Մեդիա Կենտրոն»-ի բացման ասուլիսը: Ներկայացվեցին կենտրոնի նպատակները, առաքելությունը, նախընտրական  ու ընտրական շրջանում Մեդիա Կենտրոնում կայանալիք միջոցառումները եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության հնարավորությունները:

Ասուլիսին մասնակցում էին Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը, Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի տնօրեն Կարել Հոֆստրան, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը և «Մեդիա Կենտրոնի» համակարգող Գայանե Աբրահամյանը:«Մեդիա Կենտրոնը» նոր հարթակ է` մեկտեղելու քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի ներուժը: Մեր հիմնական առաքելությունն է աջակցել լրատվամիջոցներին ընտրությունների լուսաբանման ողջ գործընթացում՝ հասանելի դարձնելով ընտրությունները վերահսկող հասարակական կառույցների, քաղաքացիական նախաձեռնությունների, ընտրատեղամասերում աշխատող դիտորդական խմբերի, հանրային լրագրողների կողմից ստացվող տեղեկությունները: Մեծ Բրիտանիայի արտակարգ  և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը նշեց, որ իրենք փորձում են անել հնարավորը` նպաստելու ընտրությունների կազմակերպման եւ անցկացման գործին: «Ինչպես գործընկեր մյուս դեսպանատները եւ ներկայացուցչությունները` մենք նույնպես ուշադիր հետեւում ենք ընտրական գործընթացներին, եւ ուրախ ենք, որ կարող ենք աջակցել Հայաստանին վճռական որոշման մեջ` ձգտել եվրապական  չափանիշներին: Կարծում եմ այս կենտրոնն ունի այն հնարավորությունը, որ կարող է ապահովել ընտրական գործընթացների թափանցելիությունը եւ կապն ընտրողների, ԶԼՄ-ների եւ հասարակության միջեւ»,-ասում է Ջ. Էյվսը: Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը նշեց, որ «Մեդիա Կենտրոն»-ը քաղաքացիական հասարակության ակտիվությունը, հմտությունները, տեխնոլոգիաների հնարավորությունը կամրջող օղակ կդառնա.  «Մեդիա Կենտրոն»-ն այդ ամենը հասու կդարձնի լայն հասարակությանը` ավելի վստահելի եւ թափանցիկ կդարձնի ընտրությունների լուսաբանումը»,-ասում է Լարիսա Մինասյանը: Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի տնօրեն Կարել Հոֆստրանն էլ նշեց, որ ԶԼՄ ներկայացուցիչները և քաղաքացիական հասարակությունը կարող են համախմբվել ի նպաստ հասարակական շահի: «Մեր ծրագրի գործոններից է քաղաքացիական հասարակությանը ռեսուրսներ տրամադրելը»,-ասում է Կ. Հոֆստրանը: Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը տեղեկացրեց, որ լրագրողները կենտրոնից կարող են ընտրությունների վերաբերյալ տեղեկություն ստանալ եւ օգտվել կենտրոնի հնարավորություններից` հարցազրույցներ անել դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների ներկայացուցիչների եւ նախագահների հետ, անհատական հարցազրույցներ վերցնել դիտորդներից:  Փետրվարի 18-ին` քվեարկության օրը,  «Մեդիա կենտրոն»-ն աշխատելու է 24 ժամ. կլինեն ասուլիսներ, Skype-ով միացումներ ընտրատեղամասերից եւ  հարցազրույցներ ինչպես վերլուծաբանների, դիտորդների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այնպես էլ թեկնածուների կամ նրանց ներկայացուցիչների հետ:  Տեղի ունեցած ասուլիսի ձայնագրված տարբերակը կարող եք դիտել Ա1+ի YouTube- էջում, այցելելով հետեւյալ հղումով` http://www.youtube.com/watch?v=IOfTV_plabk&feature=youtu.be Փետրվարի 11-ին «Մեդիա Կենտրոն»-ում տեղի ունեցավ նաեւ հարցազրույց  ՀՀ  նախագահի թեկնածու Արման Մելիքյանի հետ: Հարցազրույցի տեսաձայնագրությունը կարող եք դիտել այստեղ` http://www.youtube.com/watch?v=mtvbfjTi7_I&list=UUXdAEFA6DLFd-rcPYnATCRA&index=4 :

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...