«Թղթակցություններ

«Գյուղ կանգնի, գերան կկոտրի»

Ոլորտ:

09/05/2012 - 00:00
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

- Ներող կլինեք, եթե ինչ- որ բան այնպես չէր: Մենք շատ ուրախ էինք ձեզ ողջունել մեր գյուղում , - ասում է ճերմակ փեշ եւ պիջակ հագած 50-ն անց կինը, ով տարիների փորձ ունեցող մանկավարժին հատուկ դիրքով է կանգնել. մեջքը ուղիղ, գլուխը բարձր: Հայացքը շրջող է, պրպտող: Նա կարծես ամենուր իր աշակերտներին է փնտրում, նրանց ցուցումներ տալու համար: 

 - Ի՛նչ եք ասում, ամեն ինչ հիանալի էր, - ասում է բրիտանացի Էլիսը: 

 - Մեր դպրոցի համար սա կարեւոր ձեռքբերում էր. երեխաները ձմռանը վերարկուները չէին հանում դպրոցում: Ջերմաստիճանը դասասենյակներում 17-ից չէր բարձրանում: Անցյալ տարի -35 էր ձմռանը:  Պատունանների հիմնովին նորոգումը ամենակարեւոր խնդիրն էր, որ  լուծեցինք: Մենք դեռ շատ բաներ ունենք անելու: Ուղղակի ներող եղեք եթե ինչ- որ բան այնպես չէր կազմակերպված:

- Ամեն ինչ հիանալի էր, անկեղծ եմ ասում - ժպտալով կրկնում է էլիսը: 

Թարգմանիչը հուշում է մեզ. սա տեղական ավանդույթ է, տեղացիներն ընդգծում են, որ կուզենային ավելի լավ ընդրունել հյուրերին, ավելի լավ կազմակերպել միջոցառումը, իսկ հյուրերը պետք է քաջալերեն նրանց, ասեն որ ամեն ինչ հիանալի էր ... :

Ուկրաինայի Յաբլունեւո գյուղում եմ

Սեպտեմբերի 6-ին մի խումբ ուկրաինացի ու հայ լրագրողների, Բի-Բի Սի ընկերությունը ներկայացնող էլիս Մորիսոնը եւ Եվրամիության ներկայացուցիչների հետ ես այցելեցի Յաբլունեւո. գյուղ, որի բնակիչները մեծահոգաբար եւ սիրով ցանկություն էին հայտնել մեզ հետ կիսել իրենց բնակավայրի համար այս տարվա ամենակարեւոր իրադարձություններից մեկը` դպրոցի պատուհանների հիմնանորոգումն ու դրա հանձնումը:

Բանն այն է, որ Եվրամիության միկրոդրամաշնորհային ծրագրերը հնարավորություն են տալիս Ուկրաինայի համայնքներին ինքնակազմակերպվել, համատեղ ուժերով գտնել գյուղերի, համայնքների ամենակարեւոր խնդիրների լուծումները:

"Տեղական զարգացում համայնքային ուժերով" նախագիծը ֆինանսավորվում է Եվրամիության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: 

Ըստ նախագիծն իրականացնողների, Ուկրաինայի իշխանություններն ու տեղական ինքնակառավարման կառույցները,  համայնքները համատեղ ծրագրեր իրականացնելու կարողություններ չունեն:

Համայնքները հիմնականում սպասում են, թե երբ են իշխանությունները ինչ-ինչ խնդիրներ լուծելու: 

Այս նախագծով, փորձ է արվում կոտրել տեղական կառավարման գործընթացում, առկա խնդիրներում համայնքի` պասիվ դիտորդ լինելու սովորույթը եւ խրախուսել ակտիվ մասնակցություն: 

Յաբլունեվցիների համայնքում կարծես դա հաջողվել է: 

"Շնորհակալություն, որ մեզ հուշեցիք այս գաղափարը: Եթե չլիներ այս գաղափարը մենք չէինք համախմբվի մեր գրոմադայով   (համայնք) եւ այսօր մեր երեխաները ավելի լավ պայմաններում չէին սովորի" , - դպրոցում կազմակերպված ծրագրի ներկայացման ավարտին ասաց դպրոցի տնօրենը: 

Պատուհանների հիմնանորոգման, դպրոցի կոսմետիկ վերանորոգման ներկայացումը հանդիսավոր էր, երգ ու պարով, ողջույնի խոսքերով. մեզ դիմավորեցին աղուհացով: Հյուրերին ողջունող մոտ 15 տարեկան աղջիկն ազգային գունագեղ տարազով էր, իսկ աղուհացը պարզապես խոհարարական գլուխգործոց էր ինչպես տեսքի, այնպես էլ համի առումով:

Մինչ աղուհացից մի կտոր համտեսելը, ես կարծում էի, թե այն  պետք է որ աղի լինի: Իրականում աղուհացը քաղցրահամ էր, կուլիչի պես, թխվածք, որը սովորաբար զարդարում է Ս. Զատկի տոնական սեղանը. այն համարվում է զատկի հաց:

82 նոր պատունան. 120 աշակերտի համար լուսավոր եւ ավելի տաք դասասենյակներ 

Յաբլունեւոն "միլիոնատեր սովխոզ"  է եղել: Խորհրդային համակարգը փլուզվում է, սովխոզի համակարգը ` նույնպես: 

1960-ականներին կառուցված դպրոցը չէր վերանորոգվել մի քանի տասնյակ տարիներ. պատուհանները հին էին, ըստ գյուղի բնակիչների դրանք վտանգավոր էր անգամ բացելը, կամ պարզապես դրանց մոտով անցնելը: 

Տեղական զարգացում համայնքային ուժերով ծրագրի երկրորդ փուլում Յաբլունեւկոյի տեղական խորհուրդն ընտրվեց Ուկրաինայի Բարիշեւսկի մարզից, որն էլ հաղթել էր այս ծրագրի մասնակցության մրցույթում: 

2011 -ի հոկտեմբերի 26-ին գյուղի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջեւ ստորագրվեց, համայնքի զարգացման ու համագործակցության համաձայնագիր: 

678 բնակիչ ունեցող գյուղում սկսվեցին հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպել, որոնք հնարավորություն տվեցին համայնքի ներկայացուցիչներին որոշել համայնքի մասնակցության, ինքնակազմակերպման ձեւերը, վեր հանել ամենակարեւոր խնդիրները,  ձեւավորվել նոր հասարակական կազմակերպություն (ՀԿ): 

98 անդամ ունեցող Օբերեգ ՀԿ-ն, գյուղի ակտիվիստները, համայնքի ներկայացուցիչները մշակեցին զարգացման պլան, որում առաջնային տեղ են գրավում գյուղի մանկապարտեզի վերականգնման, բժշկական սարքավորումների ձեռքբերման, ջրային նոր համակարգի ներդրման, աղբահավաքման եւ փողոցների լուսավորման խնդիրները: 

"Սա մեր համայնքի զարգացման ճանապարհային քարտեզն է" , - ասում է Նատալիա Սենիչակը, գյուղապետը: 

Որպես ինքնակազմակերպման առաջին քայլ, գորմադան որոշեց ընտրել դպրոցի պատուհանները փոխելու ծրագիրը: Այն արդեն հաստատվել էր միկրոնախագծերի ֆինանսավորման շրջանակներում, եւ համայնքը ստանալու էր 79959 գրիվնե (մոտ 10 000 ԱՄՆ դոլար): 

Այնինչ պակասում էր եւս մոտ այդքան գումար: Համայնքին հաջողվում է սեփական ուժերով, դրամահավաքով, 
բիզնես սեկտորին ներգրավելով հավաքել անհրաժեշտ գումարը եւ անել ավելին, քան խոստացել էին իրենց վերահսկող կազմակերպություններին: 

10 տարի ընդհանրապես վերանորոգման աշխատանքներ չէին տարվել դպրոցում:

Մեր այնտեղ գտնվելու ժամանակ շինարարությունը դպրոցի զուգարանում դեռ ընթանում էր:

"Մենք խոստանում ենք, զուգարանը պատրաստ կլինի մինչեւ սեպտեմբերի վերջ" չէին դադարում կրկնել ու վստահեցնել յաբլունեւցիները, այն բանից հետո, երբ լրագրողներից մեկը հարցրեց թե ինչու՞ է այս դպրոցի զուգարանը դրսում: 

Դպրոցով մեկ տարածված էր վերանորոգումից հետո դեռեւս օդում առկա ներկանյութերի սուր հոտը:  

"Ասել են, որ դպրոցում տաք ա լինելու: Ձմեռը ցուրտ էր լինում: Մատերս սառում էր: Հիմա լավա: Լուսավոր", - անաչելով, իր մայրիկին թեւանցուկ անելով, եւ ավելի կիպ մոտենալով նրան,  ասում է դպրոցի հայ աշակերտուհի Յանան: 

Գյուղի հայկական համայնքի մասին` հաջորդ նյութում: 

Գևորգ Հարոյան 03/27/2016 - 19:24

Ես սիրում եմ իմ համայնքը՝ Դավթաշենը: Այն օրեցօր ավելի ու ավելի է գեղեցկանում: Սիրում եմ քայլել իմ հարազատ թաղամասի փողոցներով և զմայլվել...

Մերի Հակոբյան 03/16/2016 - 11:45

Հալաբյան 48 հասցեով բնակվող երեխաների համար չկա խաղահրապարակ, նույնիսկ մոտակայքում խանութներ չկան։ Խանութ գնալու համար ստիպված ենք երկար...

Միլենա Եղոյան 03/13/2016 - 21:18

Շատ սիրում եմ Դավիթաշեն համայնքը: Այն ինձ համար շատ կարեւոր վայր է: Այդ պատճառով շատ կցանկանամ այն տեսնել ավելի ապահով ու շենացված:...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Mane Melkumian 03/12/2016 - 19:55

Ես Մանե Մելքումյանն եմ և սովորում եմ Դավիթաշեն գյուղի տարածքում գտնվող միջնակարգ դպրոցում:

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Shuxur Karapetyan 01/19/2016 - 23:35

Վանաձոր քաղաքի Մոսկովյան 10 հասցեի բազում բնակիչների խնդրանքով անդրադառնում եմ ...

Shuxur Karapetyan 12/23/2015 - 21:42

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Վանաձորի Հայքի հրապարակում տոնական տրամադրություն էր: Բավականին շատ մարդիկ փորձել էին մի կողմ դնել առօրյա...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Գևորգ Հարոյան 03/27/2016 - 19:24

Ես սիրում եմ իմ համայնքը՝ Դավթաշենը: Այն օրեցօր ավելի ու ավելի է գեղեցկանում: Սիրում եմ քայլել իմ հարազատ թաղամասի փողոցներով և զմայլվել...

Մերի Հակոբյան 03/16/2016 - 11:45

Հալաբյան 48 հասցեով բնակվող երեխաների համար չկա խաղահրապարակ, նույնիսկ մոտակայքում խանութներ չկան։ Խանութ գնալու համար ստիպված ենք երկար...

Միլենա Եղոյան 03/13/2016 - 21:18

Շատ սիրում եմ Դավիթաշեն համայնքը: Այն ինձ համար շատ կարեւոր վայր է: Այդ պատճառով շատ կցանկանամ այն տեսնել ավելի ապահով ու շենացված:...

Mane Melkumian 03/12/2016 - 19:55

Ես Մանե Մելքումյանն եմ և սովորում եմ Դավիթաշեն գյուղի տարածքում գտնվող միջնակարգ դպրոցում:

Ani Matevosyan 03/11/2016 - 11:35

Մենք ապրում ենք աշխարհի ամենաերփներանգ եւ գեղեցիկ քաղաքներից մեկում՝ Երեվանում :Այստեղ կան տարատեսակ ժամանցի վայրեր՝ այգիներ, պուրակներ...