Առողջապահություն

Նոյեմբեր. այս ամիս մենք հավաքագրում ենք առողջապահության ոլորտի վերաբերյալ հարցեր:

  • Ի՞նչ կուզեիք հարցնել Առողջապահության նախարարին կամ նախարարության մյուս պաշտոնյաներին` Հայաստանում առողջապահության խնդիրների վերաբերյալ:
     
  • Ի՞նչ հարց ունեք Ձեր ընտանեկան բժշկի կամ տարածքային պոլիկլինիկայի աշխատանքի վերաբերյալ:
     
  • Հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, առողջապահությանն առնչվող այլ հաստատություններում ի՞նչ խնդիրների եք բախվել, որոնց վերաբերյալ պարզաբանումների կարիք ունեք:
     
  • Առողջապահության ոլորտի վերաբերյալ ի՞նչ անպատասխան հարցեր ունեք:

Ուղարկե'ք Ձեր հարցերը Հայաստանի առողաջապահության համակարգի վերաբերյալ ու մենք կփորձենք գտնել դրանց պատասխանները համապատասխան պետական մարմիններից ու ոլորտի փորձագետներից:

Հարցերն ուղարկելու վերջնաժամկետը 2012 թվականի նոյեմբերի 30-ն է:

Comments

Seda Muradyan's picture

Եթե քաղցկեղը պետպատվերի շրջանակներում է բուժվում, ապա ինչու՞ պետք է հիվանդը Քանաքեռի պոլիկլինիկայում քարտ բացելու համար վճարի 3000 դր, ամեն անգամ անկետան վերցնելիս, վճարի 2000 դր:

Anna Asatryan's picture

Կովկասյան ազգաբնակչությունը դարեր շարունակ համարվել է ամենաերկարակեցներից մեկը: Ինչու է այժմ Հայաստանում կյաքի միջին տևողությունը ըստ Առողջության համաշխարհային կազմակերպության տվյալների, կազմում 57-59 տարի: