«Թղթակցություններ

Հայ կնոջ մասին

Ոլորտ:

Երկուշաբթի, Նոյեմբեր 5, 2012 - 22:45
Որտեղ է տեղի ունեցել: 

Ոչ ցերեկ է, ոչ` գիշեր: Իրիկնամուտ…

Թերթում եմ Հայաստանում և հայկական գաղթօջախներում գտնվող պատմամշակութային կոթողների ճանաչողությանը նվիրված գրքերը: Այդ գրքերն ինձ նվիրելիս հեղինակը տեղեկացրել էր, որ եթե Հայաստանից դուրս գնամ, ապա դրանք պետք է թողնեմ Հայաստանում: Նա իր գրքերից որևւէ հայ աղջկա նվիրելիս նախ հարցնում է, թե արդյոք այդ աղջիկը հայի հետ է ամուսնանալու: Հեղինակի կարծիքով` ով օտարերկրացու հետ է ամուսնանում` նա արդեն չի կարող զտարյուն հայ երեխա ունենալ և այդ երեխային դաստիարակել հայեցի: Մտածում եմ, որ նույնիսկ այս փոքրիկ մոլորակում է դժվար գտնել հարազատ կեսիդ, էլ ուր մնաց, որ այս փոքրիկ երկրում դա հնարավոր լինի: Պարզապես ի ծնե հայուհու ուսերին դրված ծանրությունն իրեն զգացնել է տալիս անգամ անձնական երջանկությունը կառուցելիս: Խոսքս վերաբերվում է ոչ թե ազգային ավանդույթների պահպանմանը, այլ` մեզանում առկա կաղապարին, որի համաձայն հայուհին չպետք է ամուսնանա անգամ քրիստոնյա օտարերկրացու հետ: Այնինչ, հայ տղաներին կարելի է… Ես մարմանդ միացնում եմ գազօջախի կրակը: Թավան դնելով կրակին` հասկանում եմ, որ թավայի հետագա պարունակությունը պատրաստ լինելիս ունենալու է համ, որը մեծապես կախված է իմ ներկայիս տրամադրությունից: Ցանկացած աշխատանք պետք է կատարել սիրով և բարձր տրամադրությամբ, որպեսզի արդյունքը լինի հաջողված: Ու, չնայած`դա ինձ համար հիմա դժվար է, բայց ես կարողանում եմ ցրել իմ ցածր տրամադրությունը և վաղվա օրվա հանդեպ լավատեսորեն տրամադրված պատրաստում եմ…  Համեղ պատրաստել ինձ միշտ էլ հաջողվել է, սակայն ես գիտեմ, որ աղջկա և կնոջ գործունեությունն ու գլուխգործոցները չպետք է սկսվեն ու ավարտվեն խոհանոցում: Բայց… Ա~խ, այդ «բայց»-երը: Հնչում է դռան զանգը: Ես գիտեմ, որ աշխատանքից հոգնած տուն վերադարձողին պետք է դիմավորել ժպիտով: Տասներկուժամյա բանվորական աշխատանքից ուժասպառ եղած տուն է վերադառնում բարձրագույն կրթությունը ժամանակին գերազանցության դիպլոմով ավարտած հորաքույրս, ում տանը ես բնակվում եմ: Եվ ես հորաքրոջս ժպտում եմ` հաղթահարելով... Ուրախ եմ, որ դեռ կարող եմ ժպտալ` ժպտալ կորողանալու  հոգեբանական իմաստով: Իսկ  ահա ֆիզիկականի մասին… Հիշում եմ, որ ատամնաբուժարանում հերթիս սպասելիս հանդիպեցի կանանց, ովքեր դեռ բավականին երիտասարդ էին, բայց ահա արդեն ափսոսում էին իրենց կորցրած ատամների համար: Այդպես են հայուհիները: Սոցիալական ծանր կացության տակ կքած և ընտանիքի հոգսերը շալակած` մոռանում են սեփական առողջության և արտաքինի մասին: Իսկ հետո… դանակը հասնում է ոսկորին: Դե, օրինակ` մարդկային ատամներն էլ հո քարից չե՞ն, որ թերի սննդին, կամ նյարդային ծանր ապրումներին դիմանան:Այդ նուն հայուհիներն ինձ խորհուրդ էին տալիս պայքարել յուրաքանչյուր ատամիս առողջության համար: Տանից դուրս գալով`ես քայլերս ուղղում եմ սննդամթերքի խանութ`աղանդեր գնելու և մեր այս դառը օրն աղանդերով փոքր-ինչ քաղցրացնելու: Տեսնում եմ աշխատանքից տուն վերադարձող բազմաթիվ կանանց, ովքեր նույնպես մտնում են այդ խանութ` հոգալու իրենց ընտանիքների օրվա հոգսը: Նրանք բոլորն էլ դուրս են գալիս` ծանր ու լիքը պոլիէթիլենային տոպրակները ձեռքներին:  Ուշ երեկոյան միացնում եմ հեռուստացույցը… Եվ փոշմանում եմ, քանզի չեմ գտնում ոչինչ հետաքրքիր: Իսկ ես երազում էի… Երազում էի ինքս ունենալ կրթադաստիարակչական ուղղվածության մի լուրջ հաղորդաշար: Այնինչ… Այսօր արդեն մի քանի անգամ մի քանի տեղ ինձ պատասխանել էին, որ նոր մասնագետի տեղ և կարիք չունեն: Թեպետ մեծ դժվարությամբ վճարելով ուսմանս վարձը` գերազանց առաջադիմությամբ ստացել եմ բարձրագույն մասնագիտական կրթություն, միաժամանակ ձեռք եմ բերել աշխատանքային փորձ և լրագրողական բազմաթիվ մրցույթների հաղթող եմ, բայց անհայտ ու անհասկանալի պատճառներով տարիներ շարունակ իմ մասնագիտությամբ  բոլոր աշխատատեղերը զբաղված են: Բայց ես հույսս չեմ կորցնում: Մտածում եմ անձնական բլոգիս միջոցով գործունեություն ծավալելու վերաբերյալ: Վաղվա (գալիք) լուսավոր օրվա սպասումով, և մեռնող օրվա հետ չմեռնող հույսերով ու երազանքներով լեցուն`գլուխս դնում եմ բարձիս: Ոչ գիշեր է, ոչ առավոտ: Աղջամուղջ… 

Գևորգ Հարոյան 03/27/2016 - 19:24

Ես սիրում եմ իմ համայնքը՝ Դավթաշենը: Այն օրեցօր ավելի ու ավելի է գեղեցկանում: Սիրում եմ քայլել իմ հարազատ թաղամասի փողոցներով և զմայլվել...

Մերի Հակոբյան 03/16/2016 - 11:45

Հալաբյան 48 հասցեով բնակվող երեխաների համար չկա խաղահրապարակ, նույնիսկ մոտակայքում խանութներ չկան։ Խանութ գնալու համար ստիպված ենք երկար...

Միլենա Եղոյան 03/13/2016 - 21:18

Շատ սիրում եմ Դավիթաշեն համայնքը: Այն ինձ համար շատ կարեւոր վայր է: Այդ պատճառով շատ կցանկանամ այն տեսնել ավելի ապահով ու շենացված:...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Mane Melkumian 03/12/2016 - 19:55

Ես Մանե Մելքումյանն եմ և սովորում եմ Դավիթաշեն գյուղի տարածքում գտնվող միջնակարգ դպրոցում:

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Shuxur Karapetyan 01/19/2016 - 23:35

Վանաձոր քաղաքի Մոսկովյան 10 հասցեի բազում բնակիչների խնդրանքով անդրադառնում եմ ...

Shuxur Karapetyan 12/23/2015 - 21:42

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Վանաձորի Հայքի հրապարակում տոնական տրամադրություն էր: Բավականին շատ մարդիկ փորձել էին մի կողմ դնել առօրյա...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Գևորգ Հարոյան 03/27/2016 - 19:24

Ես սիրում եմ իմ համայնքը՝ Դավթաշենը: Այն օրեցօր ավելի ու ավելի է գեղեցկանում: Սիրում եմ քայլել իմ հարազատ թաղամասի փողոցներով և զմայլվել...

Մերի Հակոբյան 03/16/2016 - 11:45

Հալաբյան 48 հասցեով բնակվող երեխաների համար չկա խաղահրապարակ, նույնիսկ մոտակայքում խանութներ չկան։ Խանութ գնալու համար ստիպված ենք երկար...

Միլենա Եղոյան 03/13/2016 - 21:18

Շատ սիրում եմ Դավիթաշեն համայնքը: Այն ինձ համար շատ կարեւոր վայր է: Այդ պատճառով շատ կցանկանամ այն տեսնել ավելի ապահով ու շենացված:...

Mane Melkumian 03/12/2016 - 19:55

Ես Մանե Մելքումյանն եմ և սովորում եմ Դավիթաշեն գյուղի տարածքում գտնվող միջնակարգ դպրոցում:

Ani Matevosyan 03/11/2016 - 11:35

Մենք ապրում ենք աշխարհի ամենաերփներանգ եւ գեղեցիկ քաղաքներից մեկում՝ Երեվանում :Այստեղ կան տարատեսակ ժամանցի վայրեր՝ այգիներ, պուրակներ...