«Թղթակցություններ

Իմ գյուղը. Գորայք

Ոլորտ:

12/05/2012 - 22:15
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

Առաջին գյուղը, որը գրկաբաց է ընդունում Սյունիքի շրջան այցելողներին` Գորայք (նախկին Ակունք,Բազարչայ,Գոռհայկ) գյուղն է,որը Մեծ Հայքի Հաբանց գավառի հնագույն գյուղերից է: Հին գյուղը` Բազարչայը, հիմնադրվել է 1877 թվականին: Մինչև 1940 թ  բնակիչները հիմնականում ռուսներ էին (մոլականներ), իսկ այնուհետև` միայն հայեր:

Առաջին անգամ գյուղի մասին հիշատակված նյութերում, որ հասել է մեզ, գյուղը ներկայացված է Այլախ անունով: Ենթադրվում է, որ այդ անունը մոնղոլական «յայլախ» բառից է, որը նշանակում է «ամառանոց»: Այնուհետև գյուղը հանդես է գալիս Բազարչայ անունով`գավառին տիրապետողների անունով: Նախկին գյուղը զբաղեցնում էր Որոտան գետի ակունքի հարակից տարածքը և կոչվում էր Ակունք: Ամռան ամիսններին գյուղը վերածվում էր մեծ շուկայի: Սիսիանի Սպանդարյան ջրամբարի կառուցման պատճառով կառավարությունը ստիպված էր տեղափոխել գյուղը: Բազարչայը նախկին տարածքից տեղափոխվեց 3 կմ դեպի հյուսիս-արևելք: Տեղաբնակվելուց հետո գյուղը վերանվանվեց  ԳՈՐԱՅՔ: Գյուղի հյուսիսային հատվածում վեր է խոյանում Ամուլսարը, որից սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթան: Գորայքում կլիման ցուրտ է,տեղումները բավարար, ուստի գյուղատնտեսությամբ զբաղվելն այդքան էլ ձեռնտու չէ: Մարդիկ հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ: Սակայն անասնապահությունը չէր գրավում երիտասարդ ընտանիքներին և նրանք աշխատանք փնտրելու նպատակով մեկնում էին արտագնա աշխատանքի: 2000-2005թթ ունեցել են 148 տնտեսություն, Արփա-Սևան ջրամբարի աշխատանքները ավարտելուց հետո, գյուղի բնակչությունը սկսեց պակասել, շուրջ 30-35 ընտանիք լքեց գյուղը: Միգրացիան այս գյուղում հիմնականում ընտանիքով է լինում: Շատ քչերն են ընտանիքից մենակ բացակայում որևէ տեղ աշխատելու նպատակով: Հիմնականում գնում են Երևան, Ռուսաստան: Սակայն, այժմ գյուղն օր օրի ծաղկում և բարգավաճում է: Մեր գյուղի ներկայիս վիճակի բարելավման գործում մեծ ավանդ ունի «Գեոթիմ» ընկերությունը, որը զբաղվում է երկրաբանահետախուզական աշխատանքներով, որի արդյունքում հայտնաբերել է ներկայում իր առաջնային ծրագիրը հանդիսացող Ամուլսարը:    Բացի վերոհիշյալ աշխատանքներից  «Գեոթիմ»  ընկերությունը իրականացնում է նաև մի շարք սոցիալական ծրագրեր: Գորայք համայնքում իրականացրել է հետևյալ ծրագրերը` բուժկետի համար ձեռք է բերվել ցենտրիֆուգա և սոնոգրաֆ,կարգավորվել է մի շարք հեռուսատաալիքների հեռարձակումը, ջրամատակարարման խողովակի վերանորոգում, «մանկապատ» ծրագրի իրականացում, շաբաթական կտրվածքով աղբահանության կազմակերպում, մանկական խաղահրապարակի կառուցում, ներքին ճանապարհների վերանորոգում, համայնքի գրադարանի վերանորոգում, առաջին բուժօգնության ծրագրի իրականացում, ԵՊՀ-ում սովորող 6 ուսանողների ուսման վարձի վճարում: Ընկերության աջակցությամբ ամռանը բազմաթիվ դպրոցականներ իրենց հանգիստն անցկացրեցին ամառային ճամբարում: Գյուղը երիտասարդանում է: Աշխատատեղերի առկայությունը գյուղ է վերադարձրել բազմաթիվ երիտասարդների: Վերջին 3 տարում գյուղ են վերադարձել երիտասարդ 8 -10 ընտանիք:  Ես շատ ուրախ եմ գյուղի ներկայի վիճակի համար, քանի որ շատ եմ սիրում իմ գյուղը`ԳՈՐԱՅՔԸ:

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...

Arpine Arzumanyan 06/02/2016 - 11:53

Արցախից (Ստեփանակերտից և Մարտակերտից) 30 երեխա Դավթաշեն են ժամանել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով:

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Shuxur Karapetyan 01/19/2016 - 23:35

Վանաձոր քաղաքի Մոսկովյան 10 հասցեի բազում բնակիչների խնդրանքով անդրադառնում եմ ...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...

Arpine Arzumanyan 06/02/2016 - 11:53

Արցախից (Ստեփանակերտից և Մարտակերտից) 30 երեխա Դավթաշեն են ժամանել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով: