«Թղթակցություններ

Նախագահը` սահմանափակ լիազորություններով

Ոլորտ:

Ուրբաթ, Դեկտեմբեր 7, 2012 - 02:00
Որտեղ է տեղի ունեցել: 

Հանրապետության նախագահը պետք է սահմանափակ լիազորություններ ունենա: Մենք նախագահներին անընդհատ փնտրում ենք անձերի մեջ, անձերի մեջ ենք փնտրում լավն ու վատը, թե ինչպիսին պետք է լինի իր անձնական հատկանիշներով` նա դեմոկրատ է թե ոչ, եւ այլն:Կարծում եմ մենք մոլորության և միջնադարյան հոգեբանությամբ  բարի թագավորի փնտրտուքի մեջ ենք:Սա մոլորություն է,բարի թագավորները միջնադարյան հեքիաթներից  են:

Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուի աչխարհահայացքին,կրթությանը,ապա դիտարկենք արաբական,աֆրիկյան  կամ լատինաամերիկյան շատ երկրներ, ապա նրանց նախագահներից շատերը ունեն բավական բարձր մակարդակի եվրոպական կամ ամերիկյան կրթություն, շատ լավ հասկանում են ինչ բան է ժողովրդավարությունը, բայց ունենալով հսկայական լիազորություններ, նրանք դառնում են բռնապետ: Անձից շատ բան կախված չէ, ամեն ինչ կախված է նրա ունեցած լիազորություններից:Այս տեսակետից, իմ պատկերացմամբ, Հայաստանի նախագահը պետք է լինի եվրոպական խորհրդարանական երկրների նախագահների կամ սահմանադրական միապետությունների միապետերի  լիազորություններով: Հայտնի խոսք կա` «Իշխանությունը փչացնում է մարդուն, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակ է փչացնում մարդուն», եթե մարդու իրավունքների տեսանկյունից խոսեմ կփոխեմ այդ խոսքը «Իշխանությունը խախտում է մարդկանց իրավունքները, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակ է խախտում մարդկանց իրավունքները»: Եվ եթե մենք խոսում ենք մարդու իրավունքների պաշտպանության հիմնական մեխանիզմի անկախ դատական իշխանության մասին, ապա նախագահական համակարգում, որտեղ նախագահն ունի անսահմանափակ  լիազորություններ, անկախ դատական համակարգի մասին խոսելն անիմաստ է: Ցանկացած նախագահական կամ միապետական համակարգերում անկախ դատական համակարգ չի կարող լինել եւ բնականաբար չեն կարող պաշտպանված լինել մարդու իրավունքները: Ես կարծում եմ, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության զարգացման, նաև տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է սահմանադրական բարեփոխումներ ու անցում պառլամենտական համակարգի: Վերջերս մի հետաքրքիր հանդիպման էի ներկա` Խաղաղ հավաքների քննարկումն էր ԵԱՀԿ տարածշրջանում ու մասնակիցներից Դավոսի քաղաքապետը մի հետաքրքիր մեկնաբանություն տվեց իր լիազորությունների ու դեմոկրատիայի մասին: Նա ասաց` երկու Գերմանիա կար. Արեւելյան Գերմանիան, որտեղ Էրիկ Հոնեկերն էր եւ Արեւմտյան Գերմանիան, որտեղ տարբեր կանցլերներ են փոխվել: Նա ասեց` գուցե Էրիկ Հոնեկերն ավելի բարի մարդ էր, քան Ադենաուերը կամ մյուսները, բայց համակարգն այնպիսին էր, որ նա դարձավ բռնապետ: Մարդիկ հավատում են, թե նախագահը կարող է ձեռքը խփել սեղանին ու ասել դատարաններին` նորմալ աշխատեք, իրավապահ մարմիններին` նորմալ աշխատեք, սակայն դա մոլորություն է: Որեվհետեւ եթե նույնիսկ ընդունենք, որ բարի թագավոր կարող է լինել, ինչը բացառվում է, ու նա կարող է իր եղբոր տղայի հանցագործությունների համար ձեռքը խփել սեղանին ու ասել` նրա նկատմամբ քրեական գործ հարուցեք, ապա դա կարող է լինել այդ նախագահը, իսկ հաջորդ նախագահը ինչպիսին կլինի, էլի հանգում ենք նույն` անձի խնդրին: Երբ քննարկումներ են լինում, թե որ անձին ընտրենք որպես նախագահ, ինձ համար միեւնույնն է, քանի որ տարբերությունները նրանց կառավարման չնչին են: Հիմա նույնիսկ Հայաստանի երեք նախագահների մասին քննարկումների հիմնական հարցն է` Ո՞վ էր ավելի քիչ վատը եւ այդպես էլ շարունակվելու է: Երեք նախագահներին ճանաչողները վիճում են, թե նրանցից ով է ավելի լավ մարդ, իսկ չճանաչողները՝ թե ով է ավելի վատ նախագահ:

Armine Tumanyan 02/10/2016 - 15:18

«Լրագրողների աշխատանքային իրավունքները պաշտպանված չեն»,- նման վստահություն հայտնեց «Արնի Քնսլաթ» փաստաբանական...

Khachatur Khachatryan 02/09/2016 - 17:51

Աջափնյակում դժվար թե գտնվի մեկը, ով երբեք չի եղել Թումանյանի այգում կամ չգիտի վերջինիս գոյության մասին: Այգին Թումանյանի անունով է, բայց...

Մարիամ Աղաջանյան 02/09/2016 - 14:33

Սիլիկյան  թաղամասի, 7-րդ փողոցի Նորվեգական քոթեջների հարակից խաղահրապարակը գտնվում է անմխիթար վիճակում:

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Թաթուլ Թադևոսյան 02/02/2016 - 11:34

Ես ապրում եմ Աջափնյակ համայնքում և կցանկանայի, որ Աջափնյակում կառուցվեր փոքրիկ այգի հաշմանդամերի և այլ նմանատիպ խնդիրներ ունեցող...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Shuxur Karapetyan 01/19/2016 - 23:35

Վանաձոր քաղաքի Մոսկովյան 10 հասցեի բազում բնակիչների խնդրանքով անդրադառնում եմ ...

Shuxur Karapetyan 12/23/2015 - 21:42

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Վանաձորի Հայքի հրապարակում տոնական տրամադրություն էր: Բավականին շատ մարդիկ փորձել էին մի կողմ դնել առօրյա...

Arpine Arzumanyan 04/19/2015 - 14:22

Երևանի Քաջազնունի փողոցի շենքերից մեկում փակցված հայտարարությունն է լուսանկարում: Աղբ չթափելու վերաբերյալ այս յուրօրինակ խրատական-...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Armine Tumanyan 02/10/2016 - 15:18

«Լրագրողների աշխատանքային իրավունքները պաշտպանված չեն»,- նման վստահություն հայտնեց «Արնի Քնսլաթ» փաստաբանական...

Khachatur Khachatryan 02/09/2016 - 17:51

Աջափնյակում դժվար թե գտնվի մեկը, ով երբեք չի եղել Թումանյանի այգում կամ չգիտի վերջինիս գոյության մասին: Այգին Թումանյանի անունով է, բայց...

Մարիամ Աղաջանյան 02/09/2016 - 14:33

Սիլիկյան  թաղամասի, 7-րդ փողոցի Նորվեգական քոթեջների հարակից խաղահրապարակը գտնվում է անմխիթար վիճակում:

Թաթուլ Թադևոսյան 02/02/2016 - 11:34

Ես ապրում եմ Աջափնյակ համայնքում և կցանկանայի, որ Աջափնյակում կառուցվեր փոքրիկ այգի հաշմանդամերի և այլ նմանատիպ խնդիրներ ունեցող...

Աստղիկ Առաքելյան 02/02/2016 - 11:32

Սիլիկյան թաղամասում գտնվող համար 108 դպրոցին կից տարածքը անմխիթար վիճակում է: Այնտեղ ժամանակ առ ժամանակ անցկացվում են ֆիզկուլտուրայի...

Ես ապրում եմ Դավիթաշենում և տեղյակ եմ, որ այստեղ կան մի քանի այգիներ: Կուզենայի, որ այդ այգիներից մեկում լիներ բաց գրադարան առանց...