«Թղթակցություններ

Փողոցում` Բիլայնի խափանման պատճառով

Ոլորտ:

Ուրբաթ, Մայիս 18, 2012 - 00:30
Որտեղ է տեղի ունեցել: 

Զըընգ ... 

Սպասում եմ: Պատասխան Զըըըըըընգ ... 

Էլի եմ սպասում: Էլի պատասխան չկա: 

Կառեն, ընկերուհիս, սովորաբար առաջին զանգից հետո հարցնում էր. Si? 

Ես էլ ասում էի. Կառե, էդ ես եմ: Դուռը բաց: 

Կանգնած եմ Մադրիդի Կավա բախա ամենակենտրոնական, աշխույժ փողոցում, 33 տան մուտքի դռան առջեւ ու սպասում, որ Կառեն դուռը բացի:  Այս տարվա մայիսի 17-ն է:

Զըըըըըըըըըըըըըըըըըըընգ, զընգ-զընգ-զընգ արդեն բարկացած եմ զանգում: Ու՞ր կորավ Կառեն, ախր նա ինձ տանը պետք է սպասեր:

Գիշերվա 11-ն է: Մադրիդում գիշերային կյանքը դեռ նոր-նոր է թեժանում: Այս նեղլիկ փողոցի երկայնքով 15-16-րդ դարերի բնակելի շենքեր են, որոնց առաջին հարկերում ռեստորաններ, սրճարաններ ու ակումբներ են: Այստեղ կես ժամը մեկ որեւէ մի ռեստորանից դուրս են բերում մի քանի պարկ, որոնք լի են դատարկ շշերով ու  տասնյակ, շշերի միմյանց դիպչելուց առաջացած զնգզնգոցաջարդուփշուր  շխկշխկոցով շուռ տալիս պարկերի պարունակությունը ապակե տարրաների համար նախատեսված մեծ աղբամաններում:  Այս շխշխկոցը շարունակվում է մինչեւ առավոտյան 3-4ը:

Մի տասը մետր այն կողմ հերթական շխշխկոցն է:

Կավա բախա փողոցում կանգնած մնալը տարօրինակ զգացում է առաջացնում, քանի որ այստեղ բոլորը ինչ-որ մի տեղ են գնում. բարից` բար, ռեստորանից` ակումբ, ակումբից` սրճարան ... մարդկային հոսքը անդադար է այդ ժամերի Մադրիդում: 

Կառեն դեռ դուռը չի բացել: Անհանգստանում եմ: Կառեն երեկվանից անտրամադիր էր, բաժանվել էր մեկից, ով թանկ էր իր համար:

«Կառե ջան, ու՞ր ես: Ես դռան դիմաց եմ: Դու երեւի դուրս ես եկել: Կսպասեմ քեզնից լուրերի» .ուղարկում եմ իմ հայկական համարից կարճ հաղորդագրություն:

Մինչ այդ ժամը, մենք Կառեի հետ հաճախ ենք կարճ հաղորդագրությամբ շփվել. Արմենթել/Բիլայն-ի իմ համարը անխափան գործում էր այս ճամփորդության ընթացքում: 

Կառեից դեռ պատասխան չկա: 

«Կառե ջան, դու ստանու՞մ ես իմ հաղորդագրությունները»:

«Ջան» - ն էլ իմ ու Կառեի, եւ իմ ու իմ իսպանացի ընկեր-ընկերուհիների «հայկականացված» շփման տարրերից է: Նրանք ինձ դիմում են Սեդաջան, այնպես են արտասանում այդ «ջան»-ը, կարծես իմ անվան անբաժանելի մասը լինի: :) 

Կառեի լրիվ անունը Կարելիա է: Նա ծնունդով Կուբայից է: Հայրը իր կրտսեր դստեր անունը դրել է Ռուսաստանի մաս կազմող Կարելիայի պատվին: Բայց ընկերները իրեն կարճ անվանում են Կառե:

Կառեի հետ ես 2010-11 թվականներին մեկ տարի անց եմ կացրել ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանում: Մոտ մեկ տարի էր անցել մեր վերջին հանդիպումից եւ ես որոշեցի իմ 10-նօրյա արձակուրդն անցկացնել Մադրիդում, ընկերներիս հետ: 

Այդ օրը ես Մադրիդի Hacks/Hackers (Ծրագրավորողներ եւ չծրագրավորողներ) շարժման աշխատանքային հանդիպմանն էի մասնակցել. այս շարժումը իմ մեկ այլ ընկերուհին է նախաձեռնել. Աննան, ով լրագրող է, եւ այժմ ակտիվորեն զբաղվում է նոր տեխնոլոգիաների եւ լրագրության, մեդիա դաշտի համար երկխոսություն ու համագործակցություն ստեղծելու նախագծերով: 

Հանդիպումից հետո պետք է Կառեի հետ ռեստորան գնայինք (Մադրիդում ճաշել սկսում են 21:30-ից հետո ... ): Սա իմ վերջին երեկոն էր Մադրիդում: 

Կառեն համառորեն չի պատասխանում իմ հաղորդագրություններին: 

Ես դեռ չգիտեմ, որ Արմենթելի բաժանորդները  ... : 

Լավ, զանգեմ, որոշում եմ ես: Բայց հեռախոսիս մարտկոցի լիցքավորվածությունը 5 % է ցույց տալիս: Եթե զանգահարեմ, հաստատ կեսից կանջատվի: Այնուամենայնիվ զանգահարում եմ: Զըըընգ ... «Սի՞»: Կապն անջատվում է: 

Մեկ էլ Կառեից ստանում եմ հաղորդագրություն. «Ես տանը չեմ: Ռեստորանում եմ արդեն: Դու՞»: 

Լավ, մտածում եմ, երեւի ընկերների հետ է, գրեմ, որ ես իրեն կսպասեմ կողքի ակումբում, քանի որ ես արդեն ճաշել էի: 

«Լավ Կառե ջան, դե մի անհանգստացիր, ես կսպասեմ քեզ կողքի սրճարաններից մեկում»: 

Կոկտեյլ 47 -ում եմ: Մի 50-60 մետր հեռու է Կառեի տնից: Մոխիտո եմ պատվիրում: Շատ մեծ է: Սպասում եմ Կառեին: Զարմանում եմ, որ Կառեն առանց ինձ տեղյակ պահելու գնացել է: Պայմանավորվել էինք, որ ես էլ պիտի միանայի իրենց: 

00:30 է: Կառեից լուր չկա: 

«Հեռախոսս «մեռնում է»: Եթե դու շատ ես ուշանալու, ես գնամ Աննայի մոտ, իր տանը կգիշերեմ: Պարզապես լուր տուր ինձ»: - գրում եմ հերթական հաղորդագրությունը: 

Կարող եմ իհարկե վերադառնալ Աննայի մոտ, ում տանն էի ես մինչ 23:00-ն, որտեղ եւ կազմակերպվում են Hacks/Hackers -ի աշխատանքային հանդիպումները, սակայն անհանգստանում էի, որ Կառեից բավարար տեղեկություն չունեմ: 

1.30 է: Մադրիդում գիշերային կյանքը շարունակվում է մինչեւ առավոտյան 4-ը, 5-ը: էլ սպասել չէի կարող: Քնել էի ուզում:

Հեռախոսիս վերջին շնչով գրեցի Կառեին, որ գնում եմ Աննայի մոտ:

Աննան, քնաթաթախ, զարմանքից ավելի խոշորացած աչքերով դիմավորեց ինձ: Մենք իհարկե ծիծաղեցինք էս անհեթեթ իրավիճակի վրա:

«Լսիր, ես հիմա կգրեմ Կառեին, որ դու ինձ մոտ ես», - ասաց Աննան:  

«Կարիք չկա: Ես արդեն իրեն զգուշացրել եմ»: 

Հաջորդ առավոտ 10-ին արդեն Կառեի տանն էի: 

«Սեդա ջան, հաաայ, ո՞նց ես»:

«Կառե ջան, դու՞ ոնց ես ... ամեն ինչ լա՞վ է»: 

«Հա, լավ է, դու երեկ զանգե՞լ էիր ինձ»: 

«Հա, իհարկե, ես քեզ էի սպասում ...»: 

«Որտե՞ղ»: 

«Տան դիմաց»: 

«Ե՞րբ»: 

«Երեկ, դու... դու  չե՞ս ստացել հաղորդագրություններ»: 

«Ոչ մի հաղորդագրություն էլ չեմ ստացել ...»: 

«Հա՞, լու՞րջ»: 

«Ոչ մի բան, ես քեզ գրել էի, դու ե՞րբ ես գալու, գրել էի, սպասե՞մ քեզ»:

«Ես էլ չեմ ստացել»: 

Ու մենք սկսեցինք միմյանց ցույց տալ  մեր ուղարկած հաղորդագրությունները, պատմել թե ով ինչ է արել երեկ: 

Իհարկե, մենք էլ ծիծաղեցինք էս անհեթեթ իրավիճակի վրա ... սուրճ խմեցինք ու հետո դուրս եկանք  հին Մադրիդով շրջագայելու: 

Մի քանի ժամից ես վերադառնում էի Հայաստան: 

Արդեն Հայաստանում, հաջորդ օրն իմացա որ գրեթե մի ամբողջ օր Բիլայնի հաճախորդները զրկված են եղել հեռախոսակապից:

Արմենթել/Բիլայնի տեխնիկական խափանման պատճառով ես Մադրիդի տաքսիների վրա ծախսեցի մոտ 30 եվրո: Ակումբում ծախսեցի 12 եվրո: Չգիտեմ, իմ չուղարկած հաղորդագրությունների համար ինձ հաշիվ ներկայացնելու՞ են:  

Այս ամենը ընդամենը ֆինանսական կորուստներ են:

Բայց գիշերային ուշ ժամին Մադրիդում մի քանի ժամ կորցնելն ու անիմաստ վատնելը իմ պլաններում չէր: Այ սա, ես չեմ կարողանում հանդուրժողաբար ընդունել, հատկապես այն դեպքում, երբ ամսի 25-ին պարզվեց, որ Բիլայնի` բաժանորդներին, որպես վնասի փոխհատուցում տրված անվճար խոսելաժամանակից, ես որպես բաժանորդ չեմ կարող օգտվել: 

Ես, ինչպես հարկն է, ուղարկեցի կարճ հաղորդագրություն գովազդված համարին, եւ ստացա պատասխան, որ այդ ծառայությունն ինձ համար չի գործում: Ենթադրում եմ, որ պատճառն այն է, որ այդ համարը կազմակերպության անունով է գրանցված: 

Նման դեպքերում Բիլայնը ինչպե՞ս է փոխհատուցելու բաժանորդների կրած վնասները: 

Պատասխանի ակնկալիքով` 

Սեդա Մուրադյան 

Հ.Գ.  Այսօր ժամը 23:00-ին, փորձեցի նորից ուղարկել կարճ հաղորդագրություն *444# համարին, եւ ... մի կես ժամ հետո ստացա կարճ հաղորդագրություն, որ արդեն կարող եմ օգտվել 60 րոպե անվճար խոսելաժամանակից եւ համացանցից: Շնորհակալություն:

Seda Muradyan's picture

Հ.Գ. Այսօր ժամը 23:00-ին, փորձեցի նորից ուղարկել կարճ հաղորդագրություն *444# համարին, եւ ... մի կես ժամ հետո ստացա կարճ հաղորդագրություն, որ արդեն կարող եմ օգտվել 60 րոպե անվճար խոսելաժամանակից եւ համացանցից: Շնորհակալություն:

Arpine Arzumanyan 04/14/2014 - 20:10

Դավթաշենում ծառատունկ-շաբաթօրյակի շրջանակներում մի ծառ էլ ես եմ տնկել :)

Նարեկ Սարգսյան 04/14/2014 - 19:45

Ունենք Սահմանադրական դատարանի որոշում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ, որի համաձայն`պարտադիր...

Նարեկ Սարգսյան 04/01/2014 - 15:30

Արդեն տևական ժամանակ է, ինչ ԱԺ-ի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում է գտնվում քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որը...

Nelli Araqelyan 03/28/2014 - 14:00

Հետաքրքրությունների եւ զբաղմունքների լայն շրջանակը զրուցակցիս դարձրել են պրպտող, հետաքրքրասեր ու համառ, իսկ այդ ամենի գաղտնիք, թեեւ նա...

Sona Khachatryan 03/21/2014 - 14:30

Պոլոզ մուկուչների քաղաքում՝ Գյումրիում այս ապրիլի 10-19-ն արդեն 6-րդ անգամ կմեկնարկի «Վերածնունդ» փառատոնը: Մշակութայնին մայրաքաղաքն այս...

Lena Sargsyan 03/19/2014 - 15:00

Այսօր Երեւանի փողոցների էլեկտրական եւ առհասարակ, գրեթե բոլոր սյուների վրա կարելի է փակցված հայտարարությունների...

Arpine Arzumanyan 04/14/2014 - 20:10

Դավթաշենում ծառատունկ-շաբաթօրյակի շրջանակներում մի ծառ էլ ես եմ տնկել :)

Tam Karapetyan 03/19/2014 - 12:40

Երեւանի Թումանյան 42 շենքի հարևանությամբ (Թումանյան-Ղ.

Lilith Hakobyan 03/05/2014 - 12:00

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչ Ժորա Ռայիսյանն ամեն օր աշխատանքից հոգնած գալիս է տուն և հանգստանում նորից աշխատելով, բայց այս...

Tam Karapetyan 03/03/2014 - 15:00

Երեւանի Սարյան 26  հասցեում գտնվող շենքի բակում մանկական խաղահրապարակն անմխիթար և աղտոտված վիճակում է:

Lena Sargsyan 03/03/2014 - 12:45

Երեւանի Դեմիրճյան 40 շենքի կամարանցումին արդեն մեկ անգամ անդրադարձել էի:

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Liza Gasparyan 11/27/2012 - 13:18

Արհեստների եւ արվեստի քաղաք Գյումրին բոլոր ժամանակներում հետաքրքիր է եղել իր բնակիչներով, որոնցից յուրաքանչյուրն իր աշխատանքով եւ...

Նարեկ Սարգսյան 04/14/2014 - 19:45

Ունենք Սահմանադրական դատարանի որոշում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ, որի համաձայն`պարտադիր...

Նարեկ Սարգսյան 04/01/2014 - 15:30

Արդեն տևական ժամանակ է, ինչ ԱԺ-ի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում է գտնվում քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որը...

Nelli Araqelyan 03/28/2014 - 14:00

Հետաքրքրությունների եւ զբաղմունքների լայն շրջանակը զրուցակցիս դարձրել են պրպտող, հետաքրքրասեր ու համառ, իսկ այդ ամենի գաղտնիք, թեեւ նա...

Sona Khachatryan 03/21/2014 - 14:30

Պոլոզ մուկուչների քաղաքում՝ Գյումրիում այս ապրիլի 10-19-ն արդեն 6-րդ անգամ կմեկնարկի «Վերածնունդ» փառատոնը: Մշակութայնին մայրաքաղաքն այս...

Lena Sargsyan 03/19/2014 - 15:00

Այսօր Երեւանի փողոցների էլեկտրական եւ առհասարակ, գրեթե բոլոր սյուների վրա կարելի է փակցված հայտարարությունների...

Knarik Avoyan 03/18/2014 - 13:03

Վերջերս կրթական ծրագրով այցելել էի Միացյալ Նահանգներ: Տեսնելու, հիանալու, զարմանալի շատ բան կար աշխարհի ամենազարգացած տնտեսությունն...