«Թղթակցություններ

Արմատներով հայ` թուրք կնոջ բացահայտումները. Ցուցադրվել է հայ կինոռեժիսորի վավերագրական ֆիլմը

Ոլորտ:

Երեքշաբթի, Մայիս 5, 2016 - 10:45
Որտեղ է տեղի ունեցել: 

Թուրք կինը, որը երկար տարիներ հետո բացահայտում է, որ արմատներով հայ է, ամերիկաբնակ հայ կինոռեժիսոր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմի հերոսուհին է դարձել:

Ցեղասպանության հետևանքներին անդրադարձող ֆիլմի հիմքում մի կողմից տառապող, մյուս կողմից ցեղասպանությունը հերքող կնոջ` Մայայի ինքնության, ինքնորոշման, նրա հոգում ընթացող հակադիր ապրումներն ու բացահայտումներ են:

«Մեզ համար կարևոր էր ստեղծել մի վավերագրական ֆիլմ, որն անձնական պատմություն է ներկայացնում, թե ինչպես է պատմական շրջադարձային իրադարձությունը մինչ այսօր ազդում մեզ վրա»,- ասում է կինոռեժիսորը:

Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» ֆիլմի պրեմիերիան վերջերս է տեղի ունեցել ԱՄՆ-ում` MGN Five Star Cinema-ում: 

Հայ կինոռեժիսորը ֆիլմի աշխատանքները սկսել է իրականացնել Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ: Մեզ հետ զրույցում պատմում է, որ երբ մոտենում էր ապրիլի 24-ը, սկզբում միտք ուներ՝ նկարահանել տարբեր երկրներից Հայաստան ժամանող հայերի երթը դեպի Ծիծեռնակաբերդ՝ ներկայացնելով համախմբված և վերապրող ազգին: «Բայց ես միշտ ասում եմ՝ ”Dream big”: Ամենամեծ բանը, որը կարող ես մտածել, դա մտածի՛ր: Մտածեցի, իսկ եթե գտնե՞մ մի թուրքի, որն իր մեջ հայի արյուն ունի, և գնամ, նրան վերցնեմ ու միասին գնանք Ծիծեռնակաբերդ: Ու սկսեցի փնտրտուքները...»:

Նարեն պատմում է, որ հիմնական բարդությունն այն էր, որ դժվար էր գտնել մեկին, ով իր մեջ հայի արյուն ունենա և չվախենա խոսել այդ թեմայով:

«Ուրախ եմ, որ, ի վերջո, գտա Մայային, ով շատ սիրուն ձևով ներկայացնում է կոնֆլիկտը,- ասում է կինոռեժիսորը և ավելացնում,- ֆիլմը մարդկայնության վերքերի մասին է:»

«Ֆիլմը պատրաստելով` ես հասկացա, որ տխուր իրողությունն այն է, որ ցեղասպանությունը չի ավարտվել այն պահին, երբ սպանությունները դադարել են: Դրա հետևանքները, ըստ էության, շարունակվում են և անցնում սերնդեսերունդ»,- նշում է նա:

Կինոռեժիսորը պատմում է, երբ սկսել էր ֆիլմի աշխատանքները, թվում էր՝ այն շատ մեծ քայլ է լինելու.  «Ես գնում էի Թուրքիա մարդկություն փնտրելու, փորձում էի մարդկային սրտերն արթնանցնել, բայց ես հասկացա, դեռ մենք այն տեղում ենք, որտեղ ժխտում ենք ցեղասպանությունը: Բայց այն փաստը, որ գոնե ինչ-որ մարդկային երկխոսություն է ստեղծվում, շատ կարևոր է»:

Ֆիլմի ցուցադրություններ են նախապատրաստվում ԱՄՆ-ում, Եվրոպական երկրներում, ինչպես նաև Հայաստանում:

«Ես շատ կուզենամ այս ֆիլմով հասնել նաև Թուրքիա: Քանի որ, կարծում եմ, որ մարդկանցից է գալու փոփոխությունը, ուզում եմ թիրախավորել այն 100 հազար մարդկանց, ովքեր դուրս եկան Թուրքիայի փողոցներ ու գոռացին, որ մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ Դինք ենք: Փոփոխությունն այդ մարդկանցից է գալու, ոչ թե իշխանություններից»,- նշում է նա:

Կինոռեժիսորն ասում է, որ ֆիլմն ուղղված է ավելի շատ օտարների համար` ցուցադրելու ֆիլմում նկարագրվող փաստերի և դրանք իրենց իրական անվանումով չկոչելու հանգամանքը: 

Նարեն պատմում է, որ շատ տարբեր ազգերի մարդիկ էին գալիս ֆիլմի պրեմիերիային, մասնակցում էին ֆիլմի ցուցադրությանը անգամ՝ 2-րդ, 3-րդ անգամ: «Այս ֆիլմը պատրաստելով ես հասկացա, որ իսկապես արվեստը կարող է բուժել. ես տեսա մարդկանց, որ լացելով դուրս էին գալիս կինոդահլիճից, կարևոր է, որ իմ հոգին կարողացավ իրենց հոգուն դիպչել: Ես ցանկանում եմ ավելի մարդկայնացնել այս հարցը և արթնացնել մարդկային սրտերը: Այս ֆիլմը շատ փոքրիկ քայլ էր ընդամենը, բայց եթե կարողանանք միշտ այդ փոքր քայլը անել, մի օր այն մեծ քայլ կդառնա»:

Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմի թրեյլերը հասանելի է այստեղ: 

Ֆիլմի պրեմերիայից լուսանկարները` Ka'mera Productions-ի:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...