«Թղթակցություններ

Հրատարակվել է «Ճանապարհ դեպի հաղթանակ» եռալեզու գիրք- ֆոտոալբոմը

Ոլորտ:

Երկուշաբթի, Մայիս 30, 2016 - 15:30
Որտեղ է տեղի ունեցել: 

Չորս տարի տևած աշխատանքներից հետո, բազում անգամներ վերախմբագրված և վերաիմաստավորված «Ճանապարհ դեպի հաղթանակ»  եռալեզու գիրք- ֆոտոալբոմն արդեն պատրաստ է:

Ղարաբաղյան շարժումից մինչև 1994-ի հրադադարը,  ներառյալ 1988-ի երկրաշարժը, բլոկադայի տարիները, «Կոլցո» օպերացիայի հետևանքով կորցրած Գետաշենը արտացոլված են Աշոտ Մուրադյանի հեղինակած լուսանկարներում:

Գիրք-ֆոտոալբոմի շնորհանդեսը տեղի ունեցավ մայիսի 27-ին Երևանում:

Ա. Մուրադյանը, կարևորելով գրքի հրատարակումը, նշում է. «Մինչև այժմ չկար մի գիրք, որը ներկայացներ մեր երկրի և ազգի համար այդ շատ կարևոր և դժվարին  ժամանակահատվածը:  Փաստագրական լուսանկարներով արտացոլեր այն անցած ուղին, որը բերեց մեզ բարոյական և հոգեբանական հաղթանակի»:

Ֆոտոալբոմում տեղ է գտել մոտ 200 լուսանկար՝ համառոտ մեկնաբանություններով և նկարագրություններով:

 «Կարծում եմ, նայելով այս լուսանկարները, ավագ սերունդը կվերապրի այդ օրերի պայքարի տրամադրությունը, ներկա սերունդն ավելի լավ կպատկերացնի այդ օրերի անցքերը, իսկ ապագայի համար կդառնա «փաստաթուղթ»»,-ավելացնում է հեղինակը:

Աշոտ Մուրադյանը վերհիշում  և առանձնացնում է ֆոտոալբոմը եզրափակող լուսանկարի պատմությունը. «Շուշին ազատագրելուց հետո, Երևանի Էրեբունի օդանավակայանում թռիչքի հնարավորություն ստանալու ակնկալիքով, անցկացրած երկու օրից հետո վերջապես նստեցինք ինքնաթիռ և առջևում ընդամենը 30 րոպե տևողությամբ թռիչք՝  պատերազմական իրադրությունում: Երբ ինքնաթիռը անհավանական թվացող ձևով վայէջք կատարեց Ստեփանակերտի օդանավակայանում, միանգամից Աղդամ քաղաքի կողմից սկսվեց օդանավակայանի հրետակոծումը, այդ պահին միակ ցանկությունն այն էր, որ, տա աստված,  Երևան վերադառնանք ցամաքային ճանապարհով, և այդպես էլ եղավ: Ես այն եզակի հաջողակներից եմ, ում բախտ վիճակվեց ներկա գտնվելու  լուսանկարում պատկերված հայկական երկու բանակների միավորման պահին, և որի շնորհիվ էլ  հնարավոր դարձավ իմ ցանկությունը՝ ցամաքային ճանապարհով հասնել Երևան»:

Հեղինակը տպագրության է պատրաստում «Արցախ» ֆոտոալբոմը, որի շնորհանդեսը կկայանա հունիսի վերջում, Ստեփանակերտում: Այն շարունակությունն է հանդիսանում 2010 թվականին հրատարակված ճանաչողական ուղղվածություն ունեցող  «Արմենիա» ֆոտոալբոմի: «Քանի որ այն արժանացավ բավականին լավ արձագանքների, միտք ծագեց ավելի մանրամասն ներկայացնել Հայաստանը և հիմք դրվեց Հայաստանը ֆոտոալբոմներով ներկայացնել  մարզ առ մարզ նախագիծը: Արդեն իսկ հրատարակվել են Սյունիքի, Լոռու, և Վայոց ձորի մարզերի ֆոտոալբոմները»,-ասում է Ա. Մուրադյանը:

Լուսանկարիչն, անդրադառնալով Հայաստանում ֆոտոարվեստի զարգացմանը, ցավով, նշում է, որ  այն պատշաճ ուշադրության կենտրոնում չէ: «Այսօրվա տեխնիկական միջոցները թույլ են տալիս յուրաքանչյուրին կատարել տեխնիկապես որակյալ լուսանկար և թվում է, որ իրենք կարող են իրենց պրոֆեսիոնալ համարել: Լավ կլիներ՝ հնարավորություն ընձեռնվեր իսկական պրոֆեսիոնալներին ժամանակ առ ժամանակ կազմակերպել ցուցահանդեսներ,  որը կօգներ և ֆոտոարվեստի մասսայականությանը և  հնարավորություն կտար սկսնակներին բացահայտել իրենց համար լուսանկարչական արվեստի  գաղտնիքները»,- հավելում է Ա. Մուրադյանը:

 

 

 

 

 

 

 

 

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...