«Թղթակցություններ

Վայքի և Սպիտակի աշակերտները տեղեկացան էներգախնայողության ձևերին և առաջարկեցին նորարար լուծումներ

Ոլորտ:

Չորեքշաբթի, Սեպտեմբեր 28, 2016 - 17:45
Որտեղ է տեղի ունեցել: 

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել հնարավորինս ավելի քիչ էներգիա ծախսել մեր կարիքները հոգալու համար»,- ասում է Վայքի  15-ամյա աշակերտ Էլյա Գասպարյանը: 

Էլյան և իր հասակակից աշակերտները Վայքից և Սպիտակից սեպտեմբերի 27-ին ժամանել էին Երևան` մասնակցելու էներգախնայողության, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի թեմաների շուրջ  ուսուցողական դասընթացի: Այն նախաձեռնել էր «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը` Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագրի շրջանակում միանալով ԵՄ-ի էներգախնայողության օրերին:  

Էլյան պատմում է, որ դասընթացի ընթացքում սովորել է, որ օրինակ՝ արևից ստացվող էներգիան էկոլոգիապես ավելի մաքուր է, վնաս չի հասցնում բնությանը և ավելի քիչ ծախսեր է պահանջում:

15-ամյա Հարութ Հովհաննիսյանն էլ, շարունակելով Էլյայի միտքը, նշում է, որ երբ անհրաժեշտ է գիրք կարդալ, որի համար լույս է պետք, կարող ենք նստել պատուհանի մոտ և օգտվել արևի լույսից, ոչ թե այնպիսի սենյակում, որը մութ է և արհեստական լույսի անհրաժետություն կա:

Երիտասարդ ինժեներների ասոցիացիայի ներկայացուցիչներ Հովհաննես Կարապետյանը  և Հունան Հովակիմյանը դասընթացի ընթացքում աշակերտներին փոխանցում էին գիտելիքներ, թե ի՞նչ է էներգախնայողությունը և էներգաարդյունավետությունը, որո՞նք են այլընտրանքային էներգիայի տեսակները և դրանց կիրառման ձևերը, ինչպե՞ս մեր վարքը դարձնել էներգախնայող, ինչպե՞ս նվազեցնել տան ջեռուցման, հովացման և լուսավորության ծախսերը:

Աշակերտները ստացած գիտելիքները պետք է դասընթացի ավարտից հետո կիրառության դնեին` առաջարկելով նորարար գաղափարներ էներգաարդյունավետության և էներգիայի վերականգնման ուղղությամբ: 

Դասընթացի մեկնարկին ներկա էր Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, որն իր ողջույնի խոսքում աշակերտներին ասաց, որ պետք է  լուրջ վերաբերվել էներգախնայողության և վերականգնվող էներգիայի խնդիրներին: «Մենք արդեն իսկ Սպիտակում իրականացնում ենք աշխատանքներ՝ մեր շենքերի ջերմամեկուսացման ուղղությամբ: Փորձում ենք խնայողաբար օգտագործել էներգիան, ավելի քիչ ծախսել՝ էներգիա ստանալու համար և կրճատել ջերմոցային գազերի արտանետումը»:

Վայքի 17-ամյա աշակերտ Լիլիթ Գասպարյանn էլ պատրաստվում է այսուհետ ատամները լվանալիս ջուրը փակել՝ նշելով, որ ջուրը տաքացնելու համար էներգիա են ծախսում. այդպես ավելի քիչ կծախսեն: 

Սպիտակի  15-ամյա աշակերտ Մարիետա Բաղդասարյանը պատմում է, որ մինչ այժմ իրենց տանը շիկացման լամպեր էին օգտագործում, որը և' ծախսատար է, և' ցածր արդյունավետություն ունի, նաև բնությանն է վնաս հասցնում: Դասընթացի ընթացքում որոշել է՝ արդեն պետք է օգտագործեն լուսադիոդային լամպեր, որոնք և' ավելի խնայող են, և’ ավելի քիչ վնասակար:

Սպիտակից 16-ամյա Անի Դանիելյանի համար հետաքրքիր նորությունն այն էր, որ հնարավոր է նաև գոմաղբից էներգիա ստանալ: Էներգախնայողությանն անդրադառնալով` ասում է, որ եթե կարիքը չկա, ապա լույսը չպետք է միացրած թողնել, ջուրը երկար բաց թողնել: 

16-ամյա Ռաֆիկ Թումանյանն էլ նպատակահարմար է համարում, որ առօրյայում օգտագործվեն արևային մարտկոցներ՝ էներգիա ստանալու համար. «Իսկ մեծ ծավալի էներգիա ստանալու համար պետք է օգտվենք հողմաղացներից, ջրէկներից»:

Դասընթացի ավարտից հետո աշակերտները բաժանվեցին խմբերի և վերոնշյալ թեմաներով անիմացիոն/վիդեո հոլովակի գաղափարներ մշակեցին և ներկայացրին ժյուրիին:

Աշակերտների առաջարկած գաղափարները հիմնականում վերաբերում էին կենցաղում էներգախնայողության ձևերին և «կանաչ ապագա» ունենալու հնարավորություններին: 

Ժյուրին առաջիկա օրերին կընտրի նպատակահարմար գաղափարը, որի հիման վրա կպատրաստվի անիմացիոն/վիդեո հոլովակ:

Հոլովակի պատրաստման հարցում կաջակցի «Մանանա» երիտասարդական կենտրոնը՝ ընդգրկելով նաև աշակերտներին:

Պատրաստ լինելուն պես այն հասանելի կդառնա հանրությանը՝ նպատակ թեմայի վերաբերյալ ուսուցանում և իրազեկում իրականացնել:

«Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագրի մասին

Ծրագրի նպատակն է աջակցել Սպիտակի և Վայքի քաղաքապետարաններին՝ զարգացնելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ բազմաբնակարան և հանրային շենքերում էներգաարդյունավետությանն ուղղված գործողությունների և արևային էներգիայի կիրառման ճանապարհով՝ համաձայն իրենց Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների պլանների՝ Քաղաքապետերի դաշնագրի ներքո: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և համաֆինանսավորվում Վայքի և Սպիտակի քաղաքապետարանների կողմից: 

Ծրագրի վերաբերյալ մանրամասն կարդացեք այստեղ:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի մասին 

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ»-ի ազգային գրասենյակն է Հայաստանում, որի նպատակն է վերացնել բնակարանային աղքատությունը և բարելավել ցածր եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանները: Հիմնադրամն իրականացնում է ծրագրեր՝ ուղղված տների և բնակարանների վերակառուցմանը և վերանորոգմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգմանն ու էներգաարդյունավետության բարձրացմանը՝ համագործակցելով ֆինանսական հաստատությունների հետ, ինչպես նաև իրազեկման աշխատանքներ է տանում մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Այն Հայաստանում գործում է 2000 թ-ից  ի վեր և մինչ օրս աջակցել է ավելի քան 5100 ընտանիքների: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել www.habitat.am կայք:

Հանրային լրագրության ակումբը միջոցառման տեղեկատվական աջակիցն է: 

 

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...