Ուղեցույց

Ծանոթագրություն

 

Այս խորհուրդները կազմելու համար հիմք են հանդիսացել 15-ից ավելի հարցազրույցներ լրագրողների, ոլորտի մասնագետների ու բլոգերների հետ, ովքեր լրագրության եւ ընտրությունների լուսաբանման երկար տարիների փորձ ունեն:

Ինչպե՞ս գրել լրագրողական նյութ

 

Լավ ու հետաքրքիր պատմություն պատմելը գրեթե նույնն է, ինչ համեղ կերակրատեսակ պատրաստելը: Համե՞ղ է քո պատրաստած ուտեստը, թե ոչ այնքան, պայմանավորված է օգտագործվող բաղադրատոմսով եւ նյութերով: 

Ի՞նչ սկզբունքներով առաջնորդվել նյութը գրելիս

 

  • Եղի՛ր անաչառ եւ անկողմնակալ:
  • Հիշի՛ր, որ առաջնայինը հանրային շահն է:
  • Որեւէ փաստի մասին գրելուց առաջ ունեցի՛ր երկու կամ երեք աղբյուր:
  • Մի՛ պիտակավորիր մարդկանց:
  • Ճշտի՛ր միջադեպում ներգրավված բոլոր կողմերի տեսակետները:
  • Եթե դու միջադեպի ականատեսը չես, զրուցի՛ր ականատեսների հետ:

Ականատես եմ: Ի՞նչ անել, երբ ընտրախախտման ականատես ես

  • Արձանագրի՛ր խախտումը (լուսանկարիր, ձայնագրիր, նշիր ժամը եւ տեղամասը, եթե հնարավոր է` խախտումն իրականացնողների անունները):
  • Տարածի՛ր տեղեկությունը www.Mynews.am-ում եւ սոցցանցերում, կամ տեղեկացրու լրատվամիջոցներին:
  • Փորձի՛ր պարզաբանումներ ստանալ ականատեսներից (հանձնաժողովի նախագահ, ընտրող, վստահված անձ, ոստիկան, եւ այլն):
  • Եթե  քո նկատմամբ գործադրում են հոգեբանական կամ ֆիզիկական ճնշում, դիմի՛ր հանձնաժողովի նախագահին եւ ոստիկանին:

Ի՞նչ չանել ընտատեղամասում

 

  • Մի' միջամտիր ընտրական գործընթացներին:
  • Մի' ներքաշվիր բախումների մեջ:
  • Ինքդ վեճեր մի հրահրի'ր:
  • Մի փորձի'ր քեզ վրա վերցնել հանձնաժողովի նախագահի, անդամների, դիտորդների, վստահված անձանց դերը:
  • Մի օգտվի'ր հանձնաժողովի անդամների կամ ընտրատեղամասում գտնվող այլ անձանց կողմից առաջարկվող հյուրասիրությունից:
  • Խախտումներ տեսնելիս մի փորձի'ր կանխել, քո դերը դրանք ֆիքսելն է, նկարահանելն ու լուսանկարելը:

Ի՞նչ անել ընտրատեղամասում

  • Մոտեցիր ընտրական հանձնաժողովի նախագահին, ներկայացի'ր եւ գրանցվի'ր: 
  • Գտի'ր այն վայրը, որտեղ կարող ես դիրքավորվել, եւ որտեղից չես խանգարի ընտրողներին ու ընտրական գործընթացին:
  • Հետեւի'ր, որ տեսանելի լինեն տեղամասի բոլոր անկյունները, որպեսզի կարողանաս տեսա եւ ֆոտո նկարահանումներ իրականացել:
  • Դու կարող ես հանգիստ տեղաշարժվել, մոտենալ ընտրացուցակներին, հանձնաժողովի անդամներին, վստահված անձանց, դիտորդներին:
  • Տեղեկացի'ր, թե անհրաժեշտության դեպքում որտե՞ղ կարող ես լիցքավորել քո սարքերը:

Pages

Subscribe to RSS - Ուղեցույց