04/14/2014 - 20:10 41 Tigran Petrosian Street, Yerevan 0054, Armenia

Դավթաշենում ծառատունկ-շաբաթօրյակի շրջանակներում մի ծառ էլ ես եմ տնկել :)

Անձամբ հրավիրվել էի մասնակցելու ծառ տնկելու հաճելի գործընթացին:

03/19/2014 - 12:40 Almati street, Erevan, Armenia

Երեւանի Թումանյան 42 շենքի հարևանությամբ (Թումանյան-Ղ. Փարպեցի խաչմերուկին մոտ) աղբամանները լի են աղբով, իսկ շրջապատը բուրում է գարշահոտությամբ:

Աղբամանն այնքան է լցվել, որ նույնիսկ ճանապարհն է կիսով չափ փակել:

03/17/2014 - 11:30 Vayk-Azatek, Armenia

Վայոց Ձորի մարզի Սարավան համայնքում իրագործվեց ևս մեկ սոցիալական  ծրագիր` բացվեց  Սարավանի «Գեոթիմ» պարի խմբակը:

03/05/2014 - 12:00 M9, Karakert 1011, Armenia

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչ Ժորա Ռայիսյանն ամեն օր աշխատանքից հոգնած գալիս է տուն և հանգստանում նորից աշխատելով, բայց այս անգամ իր սիրած գործով է զբաղվում՝ քանդակում է: Ինչպես ինքն է ասում՝ այս գործից հոգնել չունի, չի համբերում, թե երբ է գիշերը լուսանալու, որ կիսատ թողած քանդակը շարունա

03/03/2014 - 15:00 3 Martiros Saryan Street, Erevan 0002, Armenia

Երեւանի Սարյան 26  հասցեում գտնվող շենքի բակում մանկական խաղահրապարակն անմխիթար և աղտոտված վիճակում է:

Ինչ կար նախկինում` այժմ պիտանի չէ երեխաների առօրյան կազմակերպելու  համար. կառուսելները հին են, մաշված եւ աղբի մեջ կորած:

03/03/2014 - 12:45 Derenik Demirtchian Street, Erevan, Armenia

Երեւանի Դեմիրճյան 40 շենքի կամարանցումին արդեն մեկ անգամ անդրադարձել էի:

Նախկին վեց աղբարկղերից այժմ մնացել են չորսը: Տարածքը մշտապես աղտոտված է, քանի որ բնակիչները ոչ միշտ են աղբը նետում աղբարկղը:

02/28/2014 - 16:00 Hayk Nahapet Street, Berd 4201, Armenia

Օրերս Տավուշի մարզի Բերդ քաղաքում անցկացվեց մշակութային միջոցառումների շարք: Ծրագրի շրջանակում Բերդ քաղաքում տեղի ունեցավ Արա Աբգարյանի նկարների անհատական ցուցահանդեսը:

02/19/2014 - 13:27 Derenik Demirtchian Street, Yerevan, Armenia

Բավական ժամանակ է Երեւանի Դեմիրճյան 40 բնակելի շենքի աղբատար խողովակի պատճառով բակում տարածվել է գարշահոտություն: Այսօր խնդրին ավելացել է ևս մեկը. շենքի կամարանցումում վնասվել է կոյուղաջրի խողովակը, ինչի հետևանքով գարշելի հեղուկ է կաթում:

02/19/2014 - 12:00 Fanarjyan Street, Yerevan, Armenia

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն շրջանի Յան Ռայնիս փողոցի 20 շենքի հարևանությամբ իսկական աղբանոց է: Բնակիչները բողոքում են, որ աղբը պարբերաբար կուտակվում է և գարշահոտության պատճառ դառնում, ինչն առավել սրվում է ամռան ամսիներին: Ակնհայտ է, որ աղբամանը մի քանի օր է, ինչ չի մաքարվել:

02/12/2014 - 15:00 32 Tumanyan Street, Yerevan 0001, Armenia

Նկարներում Դուք տեսնում եք 31 համարի երկու միկրոավտոբուսների անմխիթար վիճակը (նկարներն արվել են փետրվար ամսին, 2014թ.):

Մեկում՝ նստարանի թիկնակն է բացակայում, մյուսում՝ հենց նստատեղը: 

Pages