Սլեքլայնը / slackline / սպորտաձեւ է եւ ակտիվ հանգստի տեսակ, որը լավ միջոց է հավասարակշռությունը զարգացնելու համար: «Slackline» բառը մոտավորապես կարելի է թարգմանել «անցում ազատ ճոպանով» (լարով): Այս սպորտաձի մարզիկի առաջ դրված խնդիրը ճոպանն իր մարմնի ծանրության կենտրոն բերելն է` անցնելով դրա վրայով կամ ակրոբատիկ շարժումներ անելով: Այն ունի շուրջ 30 տարվա պատմություն, իսկ Հայաստանում նոր է սկսում զարգանալ Երեւանում գործող Step Slacklines խմբի շնորհիվ:
Խմբի անդամներից յուրաքանչյուրի համար պարապմունքները դարձել են օրվա բաղկացուցիչ մասը: Այժմ նրանց նպատակն է սպորտաձեւի տարածումը հանրապետության տարածքով, ինչի առաջին քայլն արդեն արված է:
Խումբն արդեն ունի իր վանաձորյան թիմը, որի մասնակիցները պարապմունքները անց են կացնում հիմնականում շաբաթ եւ կիրակի օրերին` Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատին կից այգում:
Step Slacklines Vanadzor-ը գործում է Lori Travel Club-ի հովանու ներքո եւ գործունեություն է ծավալում Հայաստանի Երիտասարդական բանկի դրամաշնորհի շրջանակներում:
Խմբի անդամների համար թիմի ձեւավորումը շատ կարեւոր է, քանի որ սպորտաձեւի մասին գիտեն շատերը, բայց քիչ ԱՊՀ երկրներ կան,ուր գործում են սլեքլայն խմբեր : Նրանց կարծիքով պարապմունքներն ակտիվություն կմտցնեն քաղաքի երիտասարդների կյանքում, եւ գուցե գտնվի նրանցից մեկը, ով կգերազանցի մինչ այժմ գրանցած ռեկորդները :
Հայստանյան սլեքլայնի մասին փոքր տեսանյութը կարող եք դիտել այստեղ :
Step Slacklines
Lori Travel Club
Youth Bank Armenia