«Թղթակցություններ

Աղջիկ փախցնելու ավանդույթը

Ոլորտ:

Երկուշաբթի, Նոյեմբեր 12, 2012 - 11:00
Որտեղ է տեղի ունեցել: 

Հայ ժողովուրդը, ունենալով շուրջ 5000-ամյա պատմություն, պահպանել և դարերի խորքից սերունդներին է փոխանցում ավանդույթների մի ամբողջ աստղաբույլ: Գալիք սերունդը, ժառանգություն ստանալով դրանք և համոզված լինելով դրանց ճշմարտացիության մեջ, որոշ դեպքերում անվերապահորեն պահպանում և ինքն էլ իր հերթին իր հետնորդներին է փոխանցում՝ նույնիսկ չխորանալով դրանց լավ և վատ կողմերի, հիմնական ասելիքի, հաղորդած իմաստի մեջ:

Անդրադառնանք աղջիկ փախցնելու ավանդույթին: Հիմա կասեք, որ այսօր այս ավանդույթն իսպառ վերացել է: Միգուցե, չեմ ժխտում, բայց այս փաստը վերաբերում է, թերևս, միայն մայրաքաղաքին և առաջադեմ քաղաքներին, սակայն հեռավոր գյուղերում ու քաղաքներում դեռևս պահպանվում է այս՝ հնում անմեղ և որոշ դեպքերում նույնիսկ  զվարճալի թվացող ավանդույթը, մինչդեռ 21-րդ դարում աղջիկ փախցնելը կրում է բավականին դաժան ու բռնությամբ ուղեկցվող բնույթ:

Այդպիսի դեպք էլ պատահեց Գավառի գյուղերից մեկում բնակվող Արմինե Ամիրյանի հետ /հերոսուհու անունը և ազգանունը փոխված է/:

Նա սովորում էր համալսարանում, շուտով կավարտեր ուսումը, հետագա անելիքների և աշխատանքի տեղավորվելու վերաբերյալ ուներ մեծ ծրագրեր, որոնք պետք է կյանքի կոչեր, սակայն մեկ ակնթարթում կյանքը սկսեց հակառակ հունով ընթանալ:

«Առավոտյան արթնացա, սովորականի պես պատրաստվեցի դասի գնալու: Տանից դուրս եկա և քայլեցի դեպի կանգառ: Սակայն այդպես էլ այդ օրը չհասա այնտեղ: Հանկարծ մի ավտոմեքենա մեծ արագությամբ ճանապարհս կտրեց, երեք տղա դուրս ցատկեցին և քաշքշելով ու ստիպողաբար ինձ նստեցրին մեքենան…Սկզբից ուղղակի չէի հասկանում, թե ինչ է կատարվում, հետո, երբ հասկացա գլխիս եկածը, սկսեցի լաց լինել ու գոռալ: Հարցնում էի՝ ովքեր են, ինչ են ուզում ինձնից, խնդրում էի բաց թողնել….Բայց….

Չեմ հիշում, երկար գնացինք թե կարճ, ինչևէ, հասանք մի տան մոտ: Մեքենան կանգնեց, տղաներն իջան, հետո ինձ ընդառաջ եկավ մի կին ու խնդրեց տուն մտնել: Ինձ այլևս ոչինչ չէր մնում անելու, եթե ոչ ենթարկվել: Փակվեցի մի սենյակում և անընդհատ լաց էի լինում: Շարունակ ինչ-որ մարդիկ էին գալիս-գնում, ինչ-որ բաներ էին փսփսում…

Երբ լույսը բացվեց, ես հստակ ինձ համար որոշել էի, որ երբեք տուն չեմ վերադառնալու, չէի կարող նայել իմ խիստ ավանդապահ ընտանիքի անդամների աչքերին: Դրա համար էլ մտածեցի՝ ինչ էլ լինի, մեկ է, պետք է հարմարվեմ ու համակերպվեմ…. Այդպես էլ վարվեցի….»:

Այս դեպքից անցել է մոտ 2 տարի, Արմինեն իր ամուսնու հետ արդեն մեծացնում է իր 10-ամսական աղջնակին և երջանիկ է  /Արմինեն այս ամենը պատմում էր մեղմիկ ժպիտով, իր իսկ խոսքերով ասած՝ «ասես մի վատ երազ էր, որն ունեցավ բարի ու երջանիկ ավարտ». հեղինակ/:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ....

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...

Arpine Arzumanyan 06/02/2016 - 11:53

Արցախից (Ստեփանակերտից և Մարտակերտից) 30 երեխա Դավթաշեն են ժամանել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով:

Arpine Arzumanyan 05/30/2016 - 15:36

Չորս տարի տևած աշխատանքներից հետո, բազում անգամներ վերախմբագրված և վերաիմաստավորված «Ճանապարհ դեպի հաղթանակ»  եռալեզու...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arpine Arzumanyan 05/05/2016 - 10:54

Թուրք կինը, որը երկար տարիներ հետո բացահայտում է, որ արմատներով հայ է, ամերիկաբնակ հայ կինոռեժիսոր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը»...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Shuxur Karapetyan 01/19/2016 - 23:35

Վանաձոր քաղաքի Մոսկովյան 10 հասցեի բազում բնակիչների խնդրանքով անդրադառնում եմ ...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...

Arpine Arzumanyan 06/02/2016 - 11:53

Արցախից (Ստեփանակերտից և Մարտակերտից) 30 երեխա Դավթաշեն են ժամանել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով:

Arpine Arzumanyan 05/30/2016 - 15:36

Չորս տարի տևած աշխատանքներից հետո, բազում անգամներ վերախմբագրված և վերաիմաստավորված «Ճանապարհ դեպի հաղթանակ»  եռալեզու...

Arpine Arzumanyan 05/05/2016 - 10:54

Թուրք կինը, որը երկար տարիներ հետո բացահայտում է, որ արմատներով հայ է, ամերիկաբնակ հայ կինոռեժիսոր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը»...