Պատմիր Հայաստանի բնապահպանական խնդիրների մասին. խաղարկվում է հեռախոս

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է թղթակցությունների մրցույթ ` «Հայաստանի բնապահպանական խնդիրները» խորագրով, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով «Իմ լուրերը» հարթակում վերջին մեկ տարվա ընթացքում տեղադրել կամ տեղադրելու է ֆոտո, վիդեո պատմություններ, նոթագրություններ մինչև 2012 թ. դեկտեմբերի 15-ը:

Մրցույթի հաղթողը կստանա Samsung Galaxy 5360 սմարթ-հեռախոս: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է`   - Գրանցվել www.mynews.am կայքում (եթե գրանցված չեք):  - «Ուղարկիր թղթակցություն» բաժնի միջոցով կայքում տեղադրել Ձեր հեղինակած, Ձեր կողմից  պատրաստված ֆոտո, վիդեո պատմությունները, նոթագրությունները, որոնք ներկայացնում են  Հայաստանի բնապահպանական մեծ ու փոքր խնդիրները:  - Ուղարկել մրցույթի դիմում-հայտը [email protected] էլ. հասցեին: Դիմում-հայտի ձևը կարող եք ներբեռնել այստեղից  հրապարակված տեքստի ներքո` Facebook, Twitter... նշաններից հետո գտնվող ֆայլի վրա սեղմելով: Էլեկտրոնային նամակի թեմայի (subject) տողում  խնդրում ենք նշել ''Citizen Reporting Contest: Environmental problems in Armenia'': Մրցույթին նյութեր ներկայացնելու վերջնաժամկետը 2012 թ. դեկտեմբերի 15-ն է: Մրցույթի արդյունքները կամփոփվեն եւ կհայտարարվեն 2012-ի դեկտեմբերի 25-ին: Մրցույթին կարող են դիմել ոչ միայն պրոֆեսիոնալ լրագրողներ. մենք խրախուսում ենք  տարբեր զբաղվածություն ունեցող քաղաքացիների, քաղաքացիական հասարակության  ակտիվիստների ներգրավվածությունը հանրային թղթակցության ոլորտում: Ժյուրիի կազմում ընդգրկվելու են ֆոտոլրագրողներ, քաղաքացիական հասարակության ակտիվ  անդամներ: Մրցույթի ժյուրին հաշվի է առնելու բարձրաձայնված թեմաների հանրային  կարեւորությունը, թղթակցությունների ամբողջականությունը, օրիգինալությունը,  տեղեկատվության հավաստիությունը: Հաշվի է առնվելու նաեւ հրապարակված թղթակցությունների` սոցիալական ցանցերում տարածման, դրանց նկատմամբ հասարակական հետաքրքրվածության, թղթակցությունների առաջացրած քննարկումերի եւ մեկնաբանությունների առկայությունը:  Տեղադրված նյութերը առաջին անգամ հրապարակված պետք է լինեն www.mynews.am կայքում: Մրցույթի կազմակերպիչներն իրենց իրավունք են վերապահում հեռացնել թղթակցությունները, եթե դրանց բովանդակությունը չհամապատասխանի մրցույթի թեմատիկ ուղղվածությանն ու հակասի մեր Օգտագործման պայմաններին:  Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապվել Սառա Խոջոյանի հետ` +374 93 207 417 հեռախոսահամարով: Մրցույթը հայտարարվում է ՀԼԱ-ի`«Նոր տեխնոլոգիաները հօգուտ նոր մեդիայի եւ հանրային լրագրության» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության կողմից ստացած դրամաշնորհի շնորհիվ:

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է «Արտագաղթ» թեմայով հանրային թղթակցությունների մրցույթ:

• Ինչպե՞ս է անցնում նախընտրական շրջանը քո համայնքում, քաղաքում, թաղամասում:

• Օրինախախտումների ականատե՞ս ես 2013-ի նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում եւ ընտրությունների ընթացքում:

• Հետեւելո՞ւ ես փետրվարի 18-ին նախագահական ընտրությունների ընթացքին: 

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է պատմությունների մրցույթ` «Իմ քաղաքը» խորագրով, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով «Իմ լուրերը» (www.mynews.am) հարթակում վերջին մեկ տարվա ընթացքում կամ տեղադրել է, կամ կտեղադրի ֆոտո, վիդեո պատմություններ, բլոգային նոթագրությունե

«Նախագահական ընտրություններին ընդառաջ» խորագրով թղթակցությունների մրցույթի վերջնաժամկետը երկարացվել է մինչեւ հունվարի 20-ը:

Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակը հայտարարում են Նա/Նե լրագրողական աշխատանքների 5-րդ հոբելյանական մրցույթը: Մրցույթը կազմակերպվում է Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղի, Եվրոպական Միության, Հանրային լրագրության ակումբի, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի և Հայաս

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է թղթակցությունների մրցույթ ` «Հայաստանի բնապահպանական խնդիրները» խորագրով, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով «Իմ լուրերը» հարթակում վերջին մեկ տարվա ընթացքում տեղադրել կամ տեղադրելու է ֆոտո, վիդեո պատմություններ, նոթագրություններ մինչև 2012 թ. դեկտեմբերի 15-ը:

Pages