«Թղթակցություններ

Սփյուռքահայի ապրումները՝ պարի տեսքով

Ոլորտ:

11/20/2012 - 23:45
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

«Ես տուն պիտի վերադառնամ». այս ցանկությունն է, որ 1998 թվականին պարուհի, պարուսույց Թենի Մաթյանին Իրանից տեղափոխել է Հայաստան:

Թենին տարիներ անց հայրենադարձության թեմայով ներկայացում է բեմադրում, այն կրում է «NERDURS»- խորագիրը, կներկայացնի նոյեմբերի 23-ին և 24-ին Մոսկվա կինոթատրոնում: Թենին պատմում է, որ պարային ներկայացման գաղափարը շատ վաղուց է ծնվել. «Ես հասկացա որ, ուր էլ գնամ, իմ վերջնակետը իմ հայրենիքն է: Շատերին անհասկանալի է իմ անցած ուղին, և ես այդ ամենը պարզաբանելու համար փորձեցի բեմադրել մի պարային ներկայացում, որտեղ կլուսաբանվեր իմ և ինձ նման սփյուռքահայերի անցած ուղին և ապրումները»: Թենին  տարիներ շարունակ իր ուղեղում պտտվող պարային պատկերները ներկայացնում է Վահան Արծրունուն, ով երաժշտական մի ամբողջ շարք է նվիրում նրան:  «Այդ երաժշտության ժանրը կոչվում է «World music»»,- նշում է պարուհին:  Թենին պարային ներկայացման մեջ ընդգրկել է այնպիսի արտիստների, ովքեր իր բնորոշմամբ, կներթափանցեին իր հոգու խորքը և իրապես կհասկանային ասելիքի իմաստը:«Ինձ հետ 7 ամիս շարունակ աշխատեցին պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ արտիստներ»:Արտիստների թվում է նաև Շաքէ Մէյջր Չիլինգիրյանը, ով կատարում է միջոցառման գլխավոր դերերից մեկը, նա հրավիրվել է Մեծ Բրիտանիայից. «Ցանկացա այս ճանապարհին իմ կողքին լինեն անձիք, ովքեր իրոք անցել են նույն ճանապարհով, ինչով ես եմ անցել: Վստահ եմ, որ այն, ինչ կցուցադրվի բեմում, ամեն մի սփյուռքահայի հույսի աղբյուրն է»,-պատմում է Թենին:   Թենին պարային ներկայացումը դժվարանում է որևէ ժանրի մեջ տեղավորել, ասում է, որ դրանում իր ապրումներն են, ասելիքը մատուցվում է 21-րդ դարի շնչով ու ժամանակով՝ չտարանջատվելով  ակունքներից` «Արևելքից»:  «Ներդուրս» պարային ներկայացման մասին կարող եք տեղեկանալ նաև Facebook-ում:  Թենին իր վերջին մեծ ներկայացումն է նաև հիշատակում՝ «Երկու աշխարհ ու երազ-ը», որը նվիրված է եղել 2009 թվականին Թեհրան-Երևան օդանավի ավիավթարի զոհերի հիշատակին: «Զոհերի շարքում էր նաև հայրս` Մասիս Մաթյանը: Միգուցե հիմնական դրդապատճառը հանդիսացավ այս և մնացած իմ բոլոր ծնվելիք ներկայացումների»,- ասում է պարուհին:  Թենին Հայաստան է վերադարձել մնալու նպատակով, հուսով է, որ որևէ հիասթափություն չի ունենա, որը կդրդի լքելու հայրենիքը: Թենին սովորել է  Երևանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարային բաժնում: Ավարտելուց հետո մեկնել է Մեծ Բրիտանիա, սովորել Մեծ Բրիտանիայի Արքայական պարի ակադեմիայում և Սալֆորդ համալսարանում: Թենին այժմ դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...